06.04.2020 13:25

Իշխանությունների պնդմամբ՝ Թուրքմենստանում կորոնավիրուս չկա

Իշխանությունների պնդմամբ՝ Թուրքմենստանում կորոնավիրուս չկա

Covid-19-ի արագ տարածումը ստիպել է, որ շատ երկրներ խիստ կարանտին սահմանեն։ Ամեն օր կորոնավիրուսի տարածման քարտեզն ընդարձակվում է՝ նորանոր երկրներ ընդգրկելով։

Այնուհանդերձ, մի քանի երկրներ դեռ չեն բախվել կորոնավիրուսին։

Դրանց թվում է Թուրքմենստանը, որտեղ պաշտոնապես չի արձանագրվել վարակման ոչ մի դեպք։

Թուրքմենստանը աշխարհի ամենափակ և ավտորիտար երկրներից մեկն է, դրա համար շատերը թերահավատորեն են վերաբերվում իշխանությունների ներկայացրած տվյալներին։

«Ինչպես հայտնի է՝ Թուրքմենստաի առողջապահության պաշտոնական վիճակագրությունը հուսալի չէ,- ասում է Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի պրոֆեսոր Մարտին Մաքքին, որն ուսումնասիրել է Թուրքմենստանի առողջապահական համակարգը։- Երկար տարիներ նրանք պնդում էին, թե ՄԻԱՎ-ի ընդամենը երկու դեպք ունեն, և այս թիվը նույնպես բացարձակ անարժանահավատ էր։ Անցած տասնամյակների ընթացքում նրանք պնդում էին, թե իրենց մոտ չկան ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ, ինչը նույնպես արժանահավատ չէ։ Մենք նաև գիտենք, որ 2000-ական թթ․ նրանք թաքցրել են մի շարք բռնկումների, այդ թվում՝ ժանտախտի բռնկման վերաբերյալ ապացույցները»։

Փոխանցում է BBC-ն։