07.04.2020 14:00

Չինաստանում մահ չի արձանագրվել

Չինաստանում մահ չի արձանագրվել

Չինաստանի իշխանությունները անցյալ գիշեր տեղեկացրել են, որ հունվարից ի վեր առաջին անգամ երկրի մայրցամաքային մասում մեկ օրվա ընթացքում Covid-19-ից մահվան ոչ մի դեպք չի արձանագրվել։

ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ հայտնաբերվել է վարակման 32 նոր դեպք, բայց դրանք բոլորը դրսից են բերվել։

Կորոնավիրուսի բռնկման օջախ դարձած Հուբեյ նահանգում ամբողջ օրվա ընթացքում ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել։ Ավելի վաղ այստեղ մեղմացվել էին կարանտինի կոշտ միջոցառումները, իսկ չորեքշաբթի օրվանից կսկսեն սահմանափակումները չեղարկել նահանգի վարչական կենտրոնում՝ Ուհան քաղաքում, որտեղից սկսվել էր համաճարակը։

Երեքշաբթի առավոտվա դրությամբ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ, մահերի թիվը հասնում է 75 հազարի։

Փոխանցում է BBC-ն։