07.04.2020 14:05

Բրիտանիայի վարչապետը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

Բրիտանիայի վարչապետը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը Լոնդոնի Սենթ-Թոմաս հիվանդանոցում տեղափոխվել է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, քանի որ նրա ինքնազգացողությունը վատացել է։  

BBC-ի թղթակիցների տվյալներով՝ Ջոնսոնի գիտակցությունը տեղն է, նրան չեն միացրել թոքերի արհեստական օդափոխման սարքին։

Դաունինգ սթրիթում հայտարարել են, որ վարապետն ուրիշ բաժանմունք է տեղափոխվել նախազգուշական նկատառումներով։ Վարչապետի գրասենյակից նաև հայտնել են, որ Ջոնսոնը Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբին խնդրել է անհրաժեշտության դեպքում փոխարինել իրեն։

Դրանից մի քանի ժամ առաջ վարչապետի Twitter-ում գրառում էր հայտնվել այն մասին, որ նա ընկճված չի և կապի մեջ է իր թիմի հետ։

Փոխանցում է BBC-ն։