07.04.2020 14:38

Բեռնի Սանդերսը չի դադարեցնում պայքարն ընդդեմ Ջո Բայդենի

Բեռնի Սանդերսը չի դադարեցնում պայքարն ընդդեմ Ջո Բայդենի

Բեռնի Սանդերսը, չնայած իր խորհրադականների հորդորներին, հրաժարվում է դադարեցնել պայքարն ընդդեմ Ջո Բայդենի։

Սանդերսը պնդում է, որ ինքը Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու պլան ունի։

Սակայն ընտրարշավի յուրաքանչյուր նոր փուլ ավելի ու ավելի է պակասեցնում նրա հնարավորությունները։

Ընտրարշավի առաջատարը Բայդենն է, որն արդեն պատվիրակների ավելի քան 1,2 հազար ձայն ունի, մինչդեռ Սանդերսին առայժմ իրենց աջակցությունն է հայտնել 914 պատվիրակ։ Մինչև Դեմոկրատական կուսակացության ամառային համագումարը, որտեղ կորոշվի առաջադրվող թեկնածուն, դեռ պատվիրակների ևս 1700 ձայն է խաղարկվելու։ Առաջ անցնելու համար Սանդերսին անհրաժեշտ է ստանալ դրա առնվազն 60 %-ը։

Սանդերսն ինքը շարունակում է պնդել, որ ինքը դեռ «մի նեղ արահետ» ունի նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, սակայն գերադասում է չմանրամասնել, թե ինչ նկատի ունի։ Հավանաբար, նա նկատի ունի երիտասարդության և լատինաամերիկացիների կողմից ցուցաբերվող նկատելի աջակցությունը։ Սակայն երիտասարդ ընտրողների թիվը զգալիորեն զիջում է տարեց ընտրողների թվին, որոնք գերադասում են քվեարկել Բայդենի օգտին։

Փոխանցում է gazeta.ru-ն։