07.04.2020 14:43

Լեհաստանի Սեյմը որոշել է նախագահական ընտրություններն անցկացնել փոստով

Լեհաստանի Սեյմը  որոշել է նախագահական ընտրություններն  անցկացնել փոստով

Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը ընտրական օրենսգրքում լրացում է կատարել, որն առաջարկել է իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը, և որը թույլ է տալիս  հանրապետության նախագահի՝ ապրիլի 10-ին նախատեսված ընտրություններն  անցկացնել փոստի օգնությամբ, հաղորդել է Gazeta Wyborcza պարբերականը։

Օրինագծի հեղինակների կարծիքով՝ հեռակա քվեարկությունն անհրաժեշտ է՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և, միևնույն ժամանակ, նախագահական ընտրությունները չհետաձգելու առումով։

Այսօրվա դրությամբ՝ Լեհաստանում արձանագրվել է Covid-19-ով վարակման 4 413 դեպք, մահացել է 107 հիվանդ, առողջացել՝ 162-ը։

Ավելի վաղ իշխանությունները համաճարակի ռեժիմ են հայտարարել, քաղաքացիներին արգելվում է փողոց դուրս գալ առանց ծայրահեղ անհրաժեշտության։

Փոխանցում է gazeta.ru-ն։