07.04.2020 14:59

Թրամփն ամերիկացիների անունից առողջություն է մաղթել Ջոնսոնին

Թրամփն ամերիկացիների անունից առողջություն է մաղթել Ջոնսոնին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որի վիճակը վատթարացել է կորոնավիրուսի պատճառով։

Twitter-ով անցկացված ճեպազրույցի ընթացքում Թրամփը նշել է, որ ամերիկացիները վշտացած են այն լուրի կապակցությամբ, թե Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, մարդիկ նրան շուտափույթ ապաքինում են մաղթում։

«Ամերիկացիներն աղոթում եմ նրա ապաքինման համար»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Թրամփը շեշտել է, որ Ջոնսոնին ամերիկացիները համարում են իրենց բարեկամը՝ յուրահատուկ, ուժեղ  մարդ, որը պատրաստ է որոշումներ կայացնելու տարբեր իրավիճակներում։ «Նա չի հանձնվում, չի փախչում դժվար խնդիրներից»,- ամփոփել է Թրամփը։

Փոխանցում է gazeta.ru-ն։