08.04.2020 10:00

Բունդեսլիգայի ակումբներին թույլ են տվել վերսկսել մարզումները

Բունդեսլիգայի ակումբներին թույլ են տվել վերսկսել մարզումները

Գերմանիայի ֆուտբոլային Բունդեսլիգայի ակումբներին թույլ են տվել վերսկսել մարզումները կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, հաղորդում է Reuters-ը։ Ակումբները ապրիլի 6-ին անցկացրել են առաջին մարզումները։

Գերմանիայի ֆուտբոլային լիգան հանդիպումների անցկացումն արգելել է առնվնազն մինչեւ ապրիլի 30-ը։

«Բավարիան» առաջին մարզումն անցկացրել էր փոքր խմբերով՝ վարակման ռիսկը նվազեցնելու նպատակով։