08.04.2020 12:03

Ուհանը բացում է դռները երկամսյա մեկուսացումից հետո

Ուհանը բացում է դռները երկամսյա մեկուսացումից հետո

Չինաստանի իշխանությունները մասնակիորեն չեղարկել են կարանտինը Ուհանում, որտեղ բռնկվել էր կորոնավիրուսի համաճարակը․ այսօր, 11-շաբաթյա լիակատար մեկուսացումից հետո, բացվել է քաղաքի ելքը, իսկ առավոտյան քաղաքային կայարանից դուրս է եկել առաջին ճեպընթաց գնացքը։

Ուհանում կարանտինը շարունակվել է 76 օր։ Այդ ամբողջ ընթացքում քաղաքը լիակատար մեկուսացված է եղել արտաքին աշխարհից։ Բնակիչների համար գործում էին ինքնամեկուսացման խիստ կանոններ, մարդկանց տեղաշարժը խստորեն վերահսկվում էր։

Նույնիսկ հիմա քաղաքից դուրս գալու համար հարկավոր է ներկայացնել հեռախոսում հատուկ QR քարտը, որը ցույց է տալիս առողջական վիճակը։ Նաև պետք է տաքությունը չափել՝ քաղաքից դուրս թողնելու համար։

Չինաստանի իշխանությունները երեկ հաղորդել են, որ հունվարից ի վեր առաջին անգամ երկրի մայրցամաքային մասում չի արձանագրվել Covid-19-ից մահվան ոչ մի դեպք։

Ընդհանուր հաշվով՝ վերջին տվյալներով երկրում արձանագրվել է վարակման 82,7 հազար և մահվան 3,3 հազար դեպք։

Փոխանցում է BBC-ն։