08.04.2020 12:30

Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի մայիսի 29-ին

Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի մայիսի 29-ին

Լա Լիգան ու Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիան նախատեսում են վերսկսել Իսպանիայի առաջնությունը մայիսի 29-ին, հաղորդում է El Chiringuito-ն։

Ֆեդերացիայի կայքը հաղորդում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված առաջնության վերսկսումից հետո հանդիպումները կանցկացվեն երեք օրը մեկ։

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրից հետո առաջատարը «Բարսելոնան» է՝ 58 միավոր: «Ռեալը» 56 միավորով երկրորդ տեղում է: