08.04.2020 13:32

«Տոտենհեմը» խախտել է Անգլիայի կառավարության որոշումը և վերսկսել է մարզումները

«Տոտենհեմը» խախտել է Անգլիայի կառավարության որոշումը և վերսկսել է մարզումները

Լոնդոնի «Տոտենհեմը» կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո առաջին մարզումն է անցկացրել ակումբի մարզաբազայում, տեղեկացնում է The Guardian-ը:

«Տոտենհեմի» ֆուտբոլիստները մարզվել են առանձին խմբերով՝ պահպանելով անհրաժեշտ ֆիզիկական հեռավորությունը:

Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը խախտել է Անգլիայի կառավարության որոշումը, որով ֆուտբոլային թիմերին արգելվել էր մինչև ապրիլի 14-ը դուրս գալ կարանտինից և վերսկսել մարզումները:

Անգլիայի իրավապահ մարմինները թիմի մարզումը կազմակերպելու համար, հնարավոր է, պատասխանատվության ենթարկեն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: