08.04.2020 12:11

Նյու Յորք նահանգը առաջ է անցել Իտալիայից

Նյու Յորք նահանգը առաջ է անցել Իտալիայից

Երեքշաբթի հայտնի է դարձել, որ ամերիկյան Նյու Յորք նահանգը կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ է անցել Իտալիայից։

Երեքշաբթի օրվա տվյալներով՝  նահանգի բնակիչների շրջանում վարակվել է մոտավորապես 140 հազար մարդ (ԱՄՆ-ում, ընդհանուր առմամբ՝ 400 հազար հիվանդ կա)։

Նահանգի իշխանությունների տեղեկատվությամբ՝ երկուշաբթին ռեկորդային է դարձել մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացածների թվով՝ այդ օրը զոհերի թիվն անցել է 730-ից։

Դրա հետ մեկտեղ, ինչպես անցած գիշեր ճեպազրույցում հայտարարել է փոխնախագահ Մայք Փենսը, Նյու Յորքում և մյուս խոշոր քաղաքներում իրավիճակի լավացման նախանշաններ են երևում։

Փոխանցում է BBC-ն։