08.04.2020 12:23

Համավարակը Ամերիկայում

Համավարակը Ամերիկայում

Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է 2000 մահ, սա մեկ օրվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում՝ Covid-19-ի համավարակի սկզբից ի վեր։

Միայն Նյու Յորքում մեկ օրվա ընթացքում մահացել են հարյուրավոր մարդիկ, իսկ ընդհանուր հաշվով այդ քաղաքում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան սեպտեմբերի 11-ի ահաբեկությունների հետևանքով։

Հովհաննես Աստվածաբանի մայր տաճարում դաշտային հոսպիտալ է կազմակերպվել՝ մինչև երկու հարյուր մահճակալով։

Ընդհանուր թվով՝ ԱՄՆ-ում չորեքշաբթի առավոտվա տվյալներով, ինչպես հաղորդել է Ջոնս Հոփքինսի համալսարանը, ավելի քան 400 հազար (400 540) վարակակիր կա։

Համաճարակաբանների գնահատականներով՝ ԱՄՆ-ում մահերի թիվը կարող է հասնել 240 հազարի։

Փոխանցում է euronews-ը։