08.04.2020 13:59

Նազարբաև․ Համավարակը փոխում է միջպետական հարաբերությունների ձևաչափը

Նազարբաև․ Համավարակը փոխում է միջպետական հարաբերությունների ձևաչափը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի համավարակը նպաստում է պետությունների միջև հարաբերությունների ձևաչափի փոփոխությանը։

Այդ մասին ասվում է Նազարբաևի «Երբ մենք միասնական ենք, մենք անպարտելի ենք» հոդվածում, որը հրապարակվել է չորքեշաբթի նախկին նախագահի կայքում։

Նազարբաևի խոսքով՝ տառացիորեն դեռ երեկ պետությունները փոխադարձ պատնեշներ էին կառուցում, մտնում էին սանկցիոն պատերազմների մեջ, իսկ հիմա օգնության ձեռք են մեկնում միմյանց։

Նախկին նախագահի կարծիքով՝ դա վկայում է գլոբալ մակարդակում լրջագույն փոփոխությունների մեկնարկի մասին։

Փոխանցում է tass.ru-ն։