08.04.2020 14:05

WSJ․ ԱՄՆ-ը կարգելափակի ԱՄՀ-ի՝ Իրանին 5 միլիարդ դոլարի հատկացումը

WSJ․ ԱՄՆ-ը կարգելափակի ԱՄՀ-ի՝ Իրանին 5 միլիարդ դոլարի հատկացումը

ԱՄՆ-ը մտադիր է արգելափակել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Իրանին 5 մլրդ դոլար վարկի հատկացումը, որն Իրանը խնդրել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։

Այդ մասին երեքշաբթի երեկոյան տեղեկացրել է Wall Street Journal թերթը՝ հղոմ անելով նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում իր աղբյուրներին։

Նրանց կարծիքով՝ Իրանի կառավարության հաշվեհամարների վրա բավական միջոցներ կան վարակի դեմ պայքարելու համար, իսկ եթե ԱՄՀ-ն ֆինանսավորի Թեհրանին, ապա նա այդ փողը կօգտագորի ոչ թե վիրուսի դեմ պայքարելու, այլ տնտեսությանն այն հատվածում օգնելու համար, որը տուժել է ամերիկյան պատժամիջոցներից, կամ էլ միջոցները կուղղի Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին ֆինանսավորելու ուղղությամբ։

Թերթը նշում է, որ Վաշինգտոնը, լինելով ԱՄՀ-ի խոշորագույն բաժնետերը, հաճախ ինքն է որոշում՝ բավարարել տվյալ երկրին վարկ տրամադրելու խնդրանքը, թե՞ ոչ, սակայն կազմակերպության մյուս անդամները կարող են չհամաձայնել ԱՄՆ-ի հետ։

ԱՄՆ ներկայացուցիչները կարծում են, որ Իրանը միլիարդավոր դոլարներ ունի Ազգային զարգացման հիմնադրամում, որը ձևավորվում է նավթի ու գազի վաճառքից ստացված եկամուտներից։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ զեկուցող Բրայան Հուքը, այն գումարները, որ Թեհրանը ծախսում է տարբեր ռազմական գործողությունների վրա, պետք է ուղղի կորոնավիրուսի դեմ պայքարին։

Փոխանցում է tass.ru-ն։