08.04.2020 14:13

Twitter-ի հիմնադիրը կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերել է ունեցվածքի մեկ քառորդից ավելին

Twitter-ի հիմնադիրը կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերել է ունեցվածքի մեկ քառորդից ավելին

Twitter միկրոբլոգների և Square վճարային հավելվածի ստեղծող և հիմնադիր Ջեք Դորսին խոստացել է առնվազն 1 միլիարդ դոլար նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։

Իր միկրոբլոգում նա գրել է, որ դա իր ունեցվածքի գրեթե 28 %-ն է։

Դորսին գրառմանը կցել է մի փաստաթուղթ, որից հետևում է, որ Square-ի արժեթղթերով նրա նվիրաբերած գումարը  կազմում է 997 818 354 դոլար,  գումարը կտրամադրվի Stary Smail հիմնադրամը ստեղծելու համար։ Նրա ասելով՝ համավարակի դեմ հաղթանակից հետո այդ հիմնադրամը կզբաղվի կանանց կրթության և նրանց բժշկական ծառայություններ մատուցելու աջակցությամբ՝ նշելով, որ դա  առավելագույնս հեռանկարային ոլորտ է համարում։

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 30 մլն դոլար է նվիրաբերել՝ հիմնականում կորոնավիրուսի բուժման միջոցներն ուսումնասիրելու համար։ 

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը 100 մլն դոլար է նվիրաբերել ՝ որպես օգնություն կարիքավորներին։

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը խոստացել է, որ ընկերությունը դեմքի պաշտպանիչ էկրաններ կսկսի արտադրել բուժաշխատողների համար, ինչպես նաև խոստացել է օգնել իտալական հիվանդանոցներին։

Փոխանցում է tass.ru-ն։