19.05.2020 16:08

ԱՄՆ-ում շատ կալանավորների ազատ են արձակել

ԱՄՆ-ում շատ կալանավորների ազատ են արձակել

Համավարակը կերպարանափոխել և զգալիորեն կրճատել է հանցավորությունը շատ քաղաքներում, մասամբ՝ քանի որ փողոցներում պոտենցիալ տուժողներ չկան։

55 հազարանոց նյույորքյան ոստիկանության ղեկավարությունը կարանտինը հանելուց հետո սպասում է հանցավորության կտրուկ աճի։

Նյու Յորքի ոստիկանապետ Դերմոթ Շեյն օրերս Wall Street Journal թերթին տված հարցազրույցում նշել է, որ հանցավորությունը կմեծանա, մասամբ՝ այն պատճառով, որ քաղաքում շատացել են այն հանցագործները, որոնց հազարներով բաց են թողնում կալանավայրերից, որպեսզի նրանց և բանտապահներին ապահովագրեն վարակվելուց։

Նյու Յորքում, օրինակ, համավարակի պատճառով բանտից ազատ է արձակվել 1600 կալանավոր, նրանց մեծ մասն անմիջապես անցել է նախկին «գործին»։ Ապրիլի վերջին արդեն նրանցից 50-ը կրկին կալանավորվել են։

Փոխանցում է BBC-ն։