20.05.2020 09:31

Lindores Abbey Rapid Challenge․ Լեւոն Արոնյանը 4 տուրից հետո կիսում է 6-7-րդ տեղերը

Lindores Abbey Rapid Challenge․ Լեւոն Արոնյանը 4 տուրից հետո կիսում է 6-7-րդ տեղերը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի 4 տուրից հետո 2 միավորով կիսում է 6-7-րդ տեղերը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ։

Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ։

Հիշեցնենք, որ առաջին երեք տուրերում Արոնյանը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, պարտվել Մագնուս Կարլսենին, ոչ ոքի խաղացել Գրիշչուկի հետ։

Առաջատարներն են 3-ական միավոր վաստակած աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ուեսլին Սոն եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Մայիսի 20-ին կանցկացվի եւս չորս տուր։ Երեք օրում մասնակիցները կանցկացնեն 11 տուր։ 12 մասնակիցներից փլեյ-օֆֆ դուրս կգա 8 շախմատիստ։

Նոկաուտ մրցակարգով մրցաշարի հաղթողը կստանա 45 հազար դոլար, եզրափակիչի մասնակիցը՝ 27 հազար դոլար։