20.05.2020 10:36

«Բարսելոնայում» կորոնավիրուսով վարակվածներ չկան

«Բարսելոնայում» կորոնավիրուսով վարակվածներ չկան

Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ամբողջ կազմն անցել է կորոնավիրուսային թեստավորման երկրորդ փուլը։ Բոլոր պատասխանները բացասական են, հաղորդում է Sport.es-ը։

Կատալոնական թիմի ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակիցներն առաջին անգամ թեստեր հանձնել էին 10 օր առաջ։ Այն ժամանակ եւս ակումբում կորոնովաիրուսով վարակվածներ չկային։

«Բարսելոնան» մարզաբազայում անհատական մարզումները վերսկսել էր մայիսի 9-ին։ Այս շաբաթ Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը վերսկսել է խմբային մարզումները։

Իսպանիայի առաջնության վերսկսումը սպասվում է հունիսի 12-ին։