20.05.2020 11:00

Պրեմիեր լիգան պարգևատրման արարողություն կկազմակերպի «Լիվերպուլի» համար

Պրեմիեր լիգան պարգևատրման արարողություն կկազմակերպի «Լիվերպուլի» համար

Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը պարգևատրման հատուկ արարողություն կկազմակերպի «Լիվերպուլի» համար, որին 2 հաղթանակ է պակասում Անգլիայի չեմպիոն հռչակվելու համար:

«Մենք պարգևատրման հատուկ արարողություն կկազմակերպենք «Լիվերպուլի» ֆուտբոլիստների և մարզիչների համար, որոնք երկար ժամանակ պայքարել են չեմպիոնության համար ու սպասում են այդ պահին:

Դեռ չեմ կարող ասել, թե ինչ ձևաչափով կանցկացվի արարողությունը, կլինե՞ն երկրպագուներ, թե՞ ոչ: Դրանք հարցեր են, որոնք պետք պետք է քննարկենք»,- նշել է Պրեմիեր լիգայի գործադիր տնօրենը:

29 տուրերից հետո «Լիվերպուլն» առաջատար է 82 միավորով և երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից» առաջ է 25 միավորով: