20.05.2020 11:40

«Ռեալը», «Բավարիան» ու «Ինտերը» կանցկացնեն բարեգործական մրցաշար

«Ռեալը», «Բավարիան» ու «Ինտերը» կանցկացնեն բարեգործական մրցաշար

Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան» եւ Միլանի «Ինտերը» համատեղ կկազմակերպեն բարեգործական մրցաշար, հայտնում են ակումբների մամուլի ծառայությունները։ 2021 թվականին անցկացվելիք մրցաշարը կկոչվի «Համերաշխության եվրոպական գավաթ»։ Շահույթը կփոխանցվի բժշկական հաստատություններին։

Մադրիդում տեղի կունենա «Ռեալ» - «Ինտեր», Միլանում՝ «Ինտեր» - «Բավարիա», Մյունխենում՝ «Բավարիա» - «Ռեալ» հանդիպումը։ Անցկացման ժամկետը դեռ որոշված չէ։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի եւ Իտալիայի առաջնությունների վերսկսումը սպասվում է հունիսին կամ հուլիսին։ Գերմանիայի առաջնությունն առանց հանդիսականների վերսկսվել է մայիսի 16-ին։