20.05.2020 13:00

CAS-ը ՈւԵՖԱ-ի որոշման դեմ «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը կքննարկի հունիսին

CAS-ը ՈւԵՖԱ-ի որոշման դեմ «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը կքննարկի հունիսին

Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը ՈւԵՖԱ-ի որոշման դեմ կքննարկի հունիսի 8-10-ը։

Փետրվարի 14-ին ՈւԵՖԱ-ն հայտարարել էր ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով առաջիկա 2 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից զրկելու մասին: «Մանչեսթեր Սիթին» նաև տուգանվել էր 30 միլիոն եվրոյով:

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը համաձայն չէ ՈւԵՖԱ-ի կողմից ակումբի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին։

ՈւԵՖԱ-ն պարզել էր, որ «Մանչեսթեր Սիթին» ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի անձնական հաշիվներից դուրս գրվող գումարները ներկայացրել է որպես հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտ և օգտագործել դրանք նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու նպատակով: