20.05.2020 13:12

Ունենք հաստատված 230 նոր դեպք, մահացել են 3 քաղաքացիներ

Ունենք հաստատված 230 նոր դեպք, մահացել են 3 քաղաքացիներ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 230 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 5 հազար 271 է:

Ապաքինվել է եւս 255 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 2 հազար 419:

Մինչ այս պահը իրականացվել է 44 հազար 71 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 758 մարդ:

Մահացել են 3 քաղաքացիներ: պացիենտները եղել են 65 (տղամարդ), 68 (տղամարդ) եւ 78 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 67:

27 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: