20.05.2020 15:05

Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը կշարունակվի

Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը կշարունակվի

Ռուսաստանում մայիսի 1-ից ի վեր առաջին անգամ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 9 հազարից պակաս դեպք, այսինքն՝ հիվանդության տարածման տեմպերը նվազում են։

Այնուհանդերձ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Россия 1» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ դեռ վաղ է մայրաքաղաքում մեղմացնել կարանտինը և մարդկանց թույլ տալ զբոսանքի դուրս գալ։

Ընդ որում՝ Սոբյանինը նշել է, որ որոշ սահմանափակումներ հանելու հնարավորությունը կքննարկվի հաջորդ շաբաթվա վերջերին։

Ավելի վաղ Մոսկվայում և Մոսկվայի մարզում աշխատանքներն են վերսկսել մի քանի ձեռնարկություններ և շինարարություններ։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ այժմ Ռուսաստանում արձանագրվել է Covid-19-ի մոտավորապես 300 հազար դեպք, մահացել է 2,8 հազարից ավելի պացիենտ։

Փոխանցում է BBC-ն։