20.05.2020 17:05

Լրացել է Զելենսկու իշխանավարման մեկ տարին Ուկրաինայի նախագահի պաշտոնում

Լրացել է Զելենսկու իշխանավարման մեկ տարին Ուկրաինայի նախագահի պաշտոնում

Չորեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցկացրել է մամուլի ասուլիս՝ նվիրված իր պաշտոնավարման մեկամյակին։

Զելենսկու պաշտոնակալման արարողությունը տեղի է ունեցել 2019 թ․ մայիս 20-ին, նա հաղթել էր ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 73 %-ը։

«Ես տեսնում եմ, որ աշխատանքը ծանր է, ոչ ոք շնորհակալություն չի հայտնելու։ Բայց եթե լինի Ուկրաինայի ժողովրդի լայն աջակցությունը, ես կմտածեմ երկրորդ ժամկետի մասին։ Նախընտրական խոստումների ամբողջ ցուցակը կատարելու համար մեկ ժամկետը չի հերիքի»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Զելենսկին։

Նախագահը նաև հայտարարել է, որ տարբեր գնահատականներով՝ այժմ իր օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 40-ից 50 տոկոսը, սակայն երկրորդ փուլ դուրս գալու դեպքում այդ աջակցությունը կարող է հասնել մինչև 75 %-ի։

Փոխանցում է tass.ru-ն։