20.05.2020 16:51

Քեմբրիջի համալսարանը միայն համացանցով է ուսուցանում

Քեմբրիջի համալսարանը միայն համացանցով է ուսուցանում

Քեմբրիջի համալսարանը առաջինն է Մեծ Բրիտանիայում, որն օնլայն ռեժիմի է փոխադրել 2020-2021 թթ․ բոլոր դասախոսությունները։ Նման որոշում է կայացվել կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ։

Համալսարանը հայտարարել է, որ եթե անգամ 2021 թ․ ամռանը ուսանողներին թույլատրվի փոքր խմբերով հավաքվել լսարաններում, սոցիալական հեռավորության կանոնները, միևնույն է, անհրաժեշտ կլինի պահպանել։

Մարտ ամսից, երբ Մեծ Բրիտանիայում կարանտին մտցվեց, Քեմբրիջի համալսարանը դասախոսություններն ու քննությունները համացանցոով է անցկացնում։

Փոխանցւմ է BBC—ն։