21.05.2020 11:00

2019-ի լավագույն կին ֆուտբոլիստը հայտարարել է ԱՄՆ նախագահ դառնալու մտադրության մասին

2019-ի լավագույն կին ֆուտբոլիստը հայտարարել է ԱՄՆ նախագահ դառնալու մտադրության մասին

Ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի առաջատար Մեգան Ռապինոն քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և հայտարարել նախագահի պաշտոնում ընտրվելու մտադրության մասին:

«Թրամփը «սպիտակ ազգայնական է»: Նա շատ վատ է վերաբերվում ներգաղթյալներին և ատելություն է քարոզում նրանց նկատմամբ:

Ես ցանկանում եմ դառնալ ԱՄՆ-ի նախագահ ոչ թե նրա համար, որ ես ամենախելացին եմ կամ լավագույնն եմ այդ պաշտոնի համար, այլ ցանկանում եմ լուծել երկրում առկա խնդիրները»,- Ռապինոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ Մեգան Ռապինոն հայտարարել էր նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակից, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենին սատարելու մասին:

Հիշեցնենք, որ Ռապինոն 2019 թվականին արժանացել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակին եւ «Ոսկե գնդակին»՝ ճանաչվելով տարվա լավագույն կին ֆուտբոլիստ։