21.05.2020 12:31

Մանուել Նոյերը երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ

Մանուել Նոյերը երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» 34-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը երկարաձգեց պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ մինչեւ 2023 թվականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մենք շատ ուրախ ենք երկարաձգել պայմանագիրը Նոյերի հետ։ Նա աշխարհի լավագույն դարպասապահն է եւ մեր ավագը»,- ասել է «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն։

«Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ, որն իմ տունն է։ «Բավարիան» Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկն է։ Ապագային նայում եմ մեծ լավատեսությամբ»,- ասել է Մանուել Նոյերը։

Գերմանիայի հավաքականի դարպասապահը 2011 թվականին է «Շալկեից» տեղափոխվել «Բավարիա»։