21.05.2020 13:30

Իտալիայում հաջորդ մրցաշրջանը պետք է մեկնարկի սեպտեմբերի 1-ին

Իտալիայում հաջորդ մրցաշրջանը պետք է մեկնարկի սեպտեմբերի 1-ին

Իտալիայում հաջորդ մրցաշրջանը պետք է մեկնարկի սեպտեմբերի 1-ին, հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Մայիսի 20-ին Ֆեդերացիայի խորհրդի տեսակոնֆերանսում որոշում է ընդունվել առաջին երեք լիգաներում մրցաշրջանն ավարտել մինչեւ օգոստոսի 20-ը, իսկ հաջորդ մրցաշրջանը սկսել արդեն 11 օր անց։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսման հնարավորության վերաբերյալ խորհուրդը նիստ կանցկացնի հունիսին։ Իտալիայի կառավարությունն արգելել է մարզական միջոցառումները մինչեւ հունիսի 14-ը։

Իտալիայի ֆուտբոլային թիմերն արդեն վերսկսել են մարզումները մարզաբազաներում։