21.05.2020 13:17

Կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդային աճ աշխարհում

Կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդային աճ աշխարհում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել է, որ վերջին օրվա ընթացքում արձանագրվել է Covid-19-ով վարակվածների թվի ռեկորդային աճ․ ԱՀԿ-ի տվյալներով՝ 106 հազար նոր ախտորոշում է արվել։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ աշխարհի բոլոր երկրներում վարակվածների թիվն անցել է 5 միլիոնից, ավելի քան 328 հազար հիվանդ մահացել է։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը հայտարարել է, որ հատկապես մտահոգության տեղիք է տալիս հիվանդների թվի աճը բնակչության ցածր և միջին կենսապահովման միջոցներ ունեցող երկրներում։ Եթե մինչ այդ համավարակի էպիկենտրոն էին Եվրոպայի երկրներն ու ԱՄՆ-ը, ապա հիմա  հիվանդությունը տարածվում է այնպիսի երկրներում, ինչպիսին, օրինակ, Բրազիլիան է։

Փոխանցում է BBC-ն։