21.05.2020 13:27

Թրամփն ուզում է G7 գագաթնաժողով կազմակերպել

Թրամփն ուզում է G7 գագաթնաժողով կազմակերպել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կուզենար արդեն հունիսին կազմակերպել «Մեծ յոթնյակի» առերես գագաթնաժողով։

Նա պետությունների ղեկավարներին հրավիրել է ժամանել Վաշինգտոն, ԱՄՆ մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող իր «լեգենդար Քեմփ-Դևիս» նստավայրը։

Դեռ հայտնի չէ՝ այդ առաջարկին ինչպես կարձագանքեն G7-ի երկրների առաջնորդները․ այդ երկրներից շատերում մինչև հիմա գործում է կարանտինային ռեժիմը։

Թրամփի մտահղացմանը ամենամեծ լավատեսությամբ է վերաբերվում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը․ նրա ներկայացուցիչների խոսքով՝ Մակրոնը «պատրաստ է մեկնելու Քեմփ-Դևիս, եթե առաղջապահության տեսակետից պայմանները բավարար լինեն»։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շատ ավելի զգուշավոր է արտահայտվել՝ նշելով, որ ինքը գերադասում է «տեսնել, թե դեպքերն ինչպես կզարգանան»։

Աշխարհի բոլոր երկրներից ԱՄՆ-ը ամենաշատն է տուժել Covid-19-ից․ այստեղ վարակվել է մեկուկես միլիոն մարդ, ավելի քան 93 հազար պացիենտ մահացել է։

Փոխանցում է BBC-ն։