21.05.2020 13:40

Ծայրահեղ աղքատություն՝ 60 միլիոն մարդու համար

Ծայրահեղ աղքատություն՝ 60 միլիոն մարդու համար

Կորոնավիրուսի համավարակը համաշխարհային տնտեսության համար, հավանաբար, աղետալի կլինի, չորեքշաբթի հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մալպասը։

«Մեր գնահատականներով՝ մինչև 60 միլիոն մարդ կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության պայմաններում։ Դա կոչնչացնի աղքատության դեմ պայքարի ոլորտում վերջին երեք տարիների ընթացքում կատարված  ամբողջ աշխատանքը»,- ասել է նա։

Համաշխարհային բանկի տերմինաբանությամբ՝ «ծայրահեղ աղքատություն» է համարվում օրական 1,5 դոլարից պակաս եկամուտը։

Համաշխարհային բանկը գրանտների կամ վարկերի տեսքով 160 մլրդ դոլար է հատկացրել այն երկրներին, որոնց տնտեսությունները լրջորեն տուժել են համավարակից։ Մալպասի խոսքով՝ օգնության համար դիմել են հարյուրից ավելի երկրներ, որոնցում բնակվում է երկրագնդի բնակչության 70 %-ը։

Փոխանցում է BBC-ն։