21.05.2020 13:48

Բրազիլիայի նախագահը դեմ է կարանտինին և կողմ է հիդրօսիքլորոխինին

Բրազիլիայի նախագահը դեմ է կարանտինին և կողմ է հիդրօսիքլորոխինին

Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսից օրական մահացության ռեկորդային աճ՝ վերջին օրվա ընթացքում մահացել է 1 179 մարդ։ Ընդհանուր հաշվով՝ երկրում համավարակի ընթացքում մահերի թիվն անցնում է 18 հազարից։

Նախագահ Ժաիր Բոլսոնարուն հանդես է գալիս կարանտինի դեմ՝ չնայած որ Բրազիլիան արդեն աշխարհում երրորդ տեղում է Covid-19-ի վարակակիրների թվով․ այժմ այնտեղ դրանց թիվն անցնում է 275 հազարից։

Սան Պաուլուն՝ Բրազիլիայի ամենախոշոր քաղաքներից մեկը՝ 12 միլիոն բնակչությամբ, հատկապես շատ է տուժել համավարակից։ Երեկվանից այստեղ հինգ ոչ աշխատանքային օր է սահմանվել՝ վարակի տարածումը կանխելու նպատակով։

Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի Covid-19-ը բուժելու համար առաջարկվող դեղամիջոցների ցանկում ընդգրկել է քլորոխինը և հիդրօսիքլորոխինը։ Դա պահանջել է անել նախագահ Բոլսոնարուն։ Մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ վարակից խուսափելու համար ինքը հիդրօսիքլորոխին է ընդունում։

Այս պահի դրությամբ ապացույց չկա, որ այդ դեղամիջոցը կարող է կանխարգելել կորոնավիրուսի վարակը, թեպետ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Չինաստանում դրա կլինիկական փորձաքննություններ են կատարվում։

Փոխանցում է BBC-ն։