21.05.2020 14:29

Մոլդովայի խորհրդարանը որոշել է նախագահական ընտրությունների օրը

Մոլդովայի խորհրդարանը որոշել է նախագահական ընտրությունների օրը

Մոլդովայի խորհրդարանը պետության ղեկավարի ընտրությունները նշանակել է 2020 թ․ նոյեմբերի 1-ին։

Այդ որոշումը կայացվել է հինգշաբթի օրը նախագահ Իգոր Դոդոնի առաջարկով  հրավիրված օրենսդիր ժողովի նիստում։

Ավելի վաղ Դոդոնը, որը, հարցումների համաձայն՝ երկրում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչն է, ТАСС-ին տված հարցազրույցում չէր բացառել, որ կառաջադրվի երկրորդ ժամկետի համար։

Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունն արդեն հայտարարել է, որ կպաշտպանի նրա թեկնածությունը։

Նույն հարցման արդյունքներով՝ ընտրություններում Դոդոնի հիմնական մրցակիցը կարող է լինել Գործողության և համերաշխության կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Մայա Սանդուն, որը 2016 թ․ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է Դոդոնին։

Փոխանցում է tass.ru-ն։