21.05.2020 14:36

ԱՀԿ-ն նախազգուշացնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականության մասին

ԱՀԿ-ն նախազգուշացնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականության մասին

Կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքն ամբողջ աշխարհում կարող է հաջորդել առաջինին։

Այդ մասին «Россия 24» հեռուստատեսության եթերում հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։

«Ամենուրեք, որտեղ անցել է առաջին ալիքը, նախազգուշացնում ենք, որ հնարավոր է երկրորդը։ Կարևոր է, որ բնակչությունը հասկանա՝ վտանգը չի անցել, ռիսկն առկա է դեռ»,- տեղեկացրել է Վույնովիչը։

Կորոնավիրուսի պատճառով ձեռնարկված սահմանափակումները հանելը դեռ վաղ է, նշել է մասնագետը։ Մեղմացումները կարող են մեծացնել մահացության տոկոսը։

Ավելի վաղ էլ Մելիտա Վույնովիչը ТАСС-ին տված հարցազրույցում նշել էր, որ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն անխուսափելի է, քանի որ բնակչության մեծ մասը դրա նկատմամբ իմունիտետ չունի։

Փոխանցում է tass.ru-ն։