21.05.2020 14:42

Ունենք հաստատված 335 դեպք, մահացել են 3 քաղաքացիներ

Ունենք հաստատված 335 դեպք, մահացել են 3 քաղաքացիներ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 335 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 5 հազար 606 է:

Ապաքինվել է եւս 162 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 2 հազար 581:

Մինչ այս պահը իրականացվել է 45 հազար 822 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 928 մարդ:

Մահացել են 3 քաղաքացիներ: Պացիենտները եղել են 90 (տղամարդ), 65 (տղամարդ) եւ 64 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 70:

27 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: