22.05.2020 14:39

Ունենք հաստատված 322 նոր դեպք, մահացել են 4 քաղաքացիներ

Ունենք հաստատված 322 նոր դեպք, մահացել են 4 քաղաքացիներ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 322 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 5 հազար 928 է:

Ապաքինվել է եւս 293 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 2 հազար 874:

Մինչ այս պահը իրականացվել է 47 հազար 654 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 952 մարդ:

Մահացել են 4 քաղաքացիներ: Պացիենտները եղել են 82 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 52 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 74:

28 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: