22.05.2020 12:38

Covid-19-ից մահացել է Սպիտակ տան նախկին ծառայապետը

Covid-19-ից մահացել է Սպիտակ տան նախկին ծառայապետը

91 տարեկանում Covid-19-ից մահացել է Սպիտակ տան նախկին ծառայապետ Ուիլսոն Ռուզվելտ Ջերմանը, որն իր կարիերան սկսել էր Ուայթ Էյզենհաուերի օրոք և ավարտել որպես Բարաք Օբամայի մետրդոտել։ Ընդհանուր հաշվով՝ Ուիլսոն Ռուզվելտ Ջերմանն աշխատել է ԱՄՆ 11 նախագահների մոտ։

Ջերմանին նկատել է Ջեքի Քենեդին՝ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի տիկինը։ Այն ժամանակ Ջերմանն աշխատում էր որպես հավաքարար, և առաջին տիկինն է նրան օգնել բարձրանալ մինչև ծառայապետի պաշտոնը։

Տասնամյակներ անց ԱՄՆ մեկ այլ առաջին տիկին՝ Միշել Օաման, նրա լուսանկարը հրապարակեց իր հուշապատումում։ Ջերմանի մահվան լուրը լսելուց հետո Միշել Օբաման ասել է, որ իր «բախտը բերել է, որ ծանոթ է եղել նրա հետ»։

Փոխանցում է BBC-ն։