22.05.2020 13:03

Չինաստանը մտադիր է Հոնկոնգում օրենք սահմանել ապստամբության և անջատականության դեմ

Չինաստանը մտադիր է Հոնկոնգում օրենք սահմանել ապստամբության և անջատականության դեմ

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցրել էր աշխատանքը, ուրբաթ վերսկսում է այն և իր օրակարգում ներառել է օրենքի նախագիծ՝ «Հոնկոնգի դատական համակարգի և իրավակիրառ մեխանիզի կատարելագործման մասին», որը պատասխանատվություն է սահմանում «ապստամբության, անջատականության և դավաճանության համար»։

Հոնկոնգի հիմնական օրենքը, ըստ էության՝ սահմանադրությունը, որն ընդունվել է 1997 թ․, Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից ՉԺՀ-ին փոխանցելիս, Պեկինին նման իրավունք տալիս է, սակայն մինչև հիմա չինական իշխանությունները դրան չէին դիմել։

Հոնկոնգում ժողովրդավարական արժեքների կողմնակիցների կարծիքով՝ այդ քայլը տեղական ազատությունները սահմանափակելու՝ Չինաստանի կոմունիստական ղեկավարության հերթական փորձն է։ 2003 թ․ «ապստամբելու մասին օրենքը» Հոնկոնգի օրենսդիր մարմնում ընդունելու փորձը ձախողվել էր զանգվածային ցույցերի միջոցով, որին մասնակցել էր մինչև կես միլիոն մարդ։

Վաշինգտոնը կտրուկ է արձագանքել այս տեղեկատվությանը՝ խոստանալով կոշտ միջոցներ կիրառել, եթե այդ օրենքն ընդունվի։

Փոխանցում է BBC-ն։