22.05.2020 15:57

Պոռոշենկոն կանչվել է հարցաքննության կտավների մաքսանենգության գործով

Պոռոշենկոն կանչվել է հարցաքննության կտավների մաքսանենգության գործով

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոն, որպես վկա, շտապ կարգով հարցաքննության է կանչվել Հետաքննությունների պետական բյուրո՝ երկրից 43 կտավ դուրս բերելու վերաբերյալ գործով։

Այդ մասին տեղեկացրել է բյուրոյի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ պետության նախկին ղեկավարը կհարցաքննվի մի գործի շրջանակներում, «որում քննվում է մաքսային վերահկողությունից թաքցնելով ՝ Ուկրաինայի մաքսային սահմանով համաշխարհային համբավ ունեցող նկարիչների 43 կտավներից բաղկացած մշակութայն արժեքների հավաքածուի  անցկացման փաստը»։

Փոխանցում է tass.ru-ն։