22.05.2020 16:40

Սեուլը հետևում է ԿԺԴՀ-ին՝ Կիմ Չեն Ինի երկարատև բացակայության պատճառով

Սեուլը հետևում է ԿԺԴՀ-ին՝ Կիմ Չեն Ինի երկարատև բացակայության պատճառով

Հարավկորեական իշխանություններն ուշադրությամբ հետևում են ԿԺԴՀ պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինի գտնվելու վայրի վերաբերյալ լուրերին, քանի որ վերջերս նա կրկին չի հայտնվում հանրությանը։

Այդ մասին ուրբաթ օրը Սեուլում կայացած ճեպազրույցում տեղեկացրել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ղեկավարը, փոխանցում է Yonhap գործակալությունը։

Ըստ տեղեկատվության՝ Կիմ Չեն Ինը, որ երկարատև բացակայությունից հետո հանրությանն էր ներկայացել մայիսի 1-ին, կրկին չի հայտնվում միջազգային հանրության տեսադաշտում և ներկա չի լինոիմ հանրային միջոցառումներին՝ արդեն երեք շաբաթ։ Դա  ճանապարհ է բացել հյուսիսկորեացի առաջնորդի գտնվելու վայրի մասին շահարկումների նոր ալիքի համար, նշում է Yonhap-ը։

Փոխանցում է tass.ru-ն։