23.05.2020 13:00

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը 66 հազար եվրոյով վաճառել է ԱԱ-2018-ի չեմպիոնական մեդալը

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը 66 հազար եվրոյով վաճառել է ԱԱ-2018-ի չեմպիոնական մեդալը

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկը, որի անունը չի նշվում, վերջերս վաճառել է 2018թ. աշխարհի առաջնության չեմպիոնական մեդալը:

Le Soir-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը չեմպիոնական մեդալի դիմաց ստացել է 66 հազար եվրո:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի ազգային հավաքականը 4:2 հաշվով հաղթանակ տարավ Խորվաթիայի ազգային թիմի նկատմամբ: