24.05.2020 09:00

Գեթժի. Խաբիբին և Մաքգրեգորին հաղթելն ինձ լեգենդ կդարձնի

Գեթժի. Խաբիբին և Մաքգրեգորին հաղթելն ինձ լեգենդ կդարձնի

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժին հայտարարել է ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտելու մտադրության մասին:

«Նախ, ես ցանկանում եմ մենամարտել Նուրմագոմեդովի հետ և դառնալ թեթև քաշային կարգում հիմնական չեմպիոն:

Նուրմագոմեդովին հաղթելուց հետո կմենամարտեմ Մաքգրեգորի հետ: Այդ 2 մենամարտերում հաղթանակն ինձ լեգենդ կդարձնի»,- Գեթժիի խոսքը փոխանցում է ESPN-ը: