24.05.2020 10:31

Ֆավր. Գյոտցեն տեղ չունի մեր ծրագրերում

Ֆավր. Գյոտցեն տեղ չունի մեր ծրագրերում

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը հայտարարել է, որ թիմի գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ակումբից:

«Գյոտցեն տեղ չունի մեր ծրագրերում: Նա չի համապատասխանում այն խաղային համակարգին, որով առաջնորդվում է «Բորուսիան»»,- Ֆավրի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ անձամբ ինքը՝ Գյոտցեն, ակնարկել էր «Բորուսիայից» հեռանալու մտադրության մասին:

«Բորուսիան» նոր պայմանագիր է առաջարկել գերմանացի ֆուտբոլիստին, սակայն Գյոտցեն հրաժարվել է բանակցություններից, քանի որ նոր պայմանագրով ստանալու էր 3 միլիոն եվրոյով ավելի քիչ աշխատավարձ, քան հիմա:

27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս, ինչը նշանակում է, որ Գյոտցեն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բորուսիայից»: