24.05.2020 11:00

Անգլիական 12 ակումբ վաճառքի է հանվել

Անգլիական 12 ակումբ վաճառքի է հանվել

Լոնդոնի «Տոտենհեմի» զարգացման գծով տնօրեն Ռոման Դուբովը հայտարարել է, որ անգլիական ակումբները հայտնվել են շատ ծանր ֆինանսական դրության մեջ:

«Ոչ մեկ դեռ չգիտի՝ կվերսկսվի ֆուտբոլային մրցաշրջանն Անգլիայում, թե ոչ: Տրանսֆերային շուկան մեծ անկում է ապրելու: Նման իրավիճակում ակումբները կխուսափեն գումար ծախսելուց:

Անգլիական 12 ակումբ արդեն վաճառքի է հանվել: Եթե մրցաշրջանը չվերսկսվի, ապա մեծ է հավանականությունը, որ ակումբները կսնանկանան»,- Матч ТВ-ի եթերում ասել է Դուբովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է երկրում ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսել հունիսին: