25.05.2020 09:00

Պրեմիեր լիգայում կան կորոնավիրուսով նոր վարակվածներ

Պրեմիեր լիգայում կան կորոնավիրուսով նոր վարակվածներ

Անգլիական Պրեմիեր լիգայի թիմերի խաղացողներից եւս երկուսը վարակվել է կորոնավիրուսով։ Ավարտվել է ակումբների ֆուտբոլիստների, մարզիչների եւ աշխատակիցների թեստավորման երկրորդ փուլը՝ 996 թեստ։

Վարակվածների անունները չեն նշվում, սակայն հայտնի է, որ նրանք տարբեր թիմերից են, հաղորդում է Sky Sports-ը։ Նրանք կմեկուսացվեն, սակայն թիմերը կշարունակեն խմբային մարզումները։

Թեստավորման առաջին փուլը գրանցել էր վեց վարակվածի։

Անգլիայում հույս ունեն հունիսին կամ հուլիսին վերսկսել մրցաշրջանը։