25.05.2020 11:00

«Ռոման» ցանկանում է մեկ տարով երկարաձգել Մխիթարյանի վարձակալությունը

«Ռոման» ցանկանում է մեկ տարով երկարաձգել Մխիթարյանի վարձակալությունը

«Ռոման» ցանկանում է մեկ տարով երկարաձգել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը։

Իտալական ակումբն այդ առաջարկով արդեն դիմել է Լոնդոնի «Արսենալին», որին պատկանում է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը մինչեւ 2021 թվականը, հաղորդում է Il Tempo-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայում» մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Մայրաքաղաքային թիմն արդեն վերսկսել է խմբային մարզումները, որոնք արգելված էին կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։