25.05.2020 13:00

Իտալիայում ֆուտբոլիստները դեմ են հանդիպումները կեսօրին անցկացնելու գաղափարին

Իտալիայում ֆուտբոլիստները դեմ են հանդիպումները կեսօրին անցկացնելու գաղափարին

Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի փոխնախագահ Ումբերտո Կալյանկոն հայտարարել է, որ ֆուտբոլիստները չեն ցանկանում խաղադաշտ դուրս գալ կեսօրին:

«Ամռանն անհնար է խաղադաշտ դուրս գալ կեսօրին: Ֆուտբոլիստները շոգի պատճառով հրաժարվում են դա անել:

Լավագույն տարբերակն է հանդիպումների ժամանակացույցը կազմել այնպես, որ բոլոր հանդիպումները սկսվեն երեկոյան»,- Կալյանկոյի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Իտալիայի առաջնության վերսկսումը սպասվում է հունիսի կեսերին: