25.05.2020 13:32

Սերբիայի օլիմպիական հավաքականի նախկին ֆուտբոլիստն ինքնասպանություն է գործել

Սերբիայի օլիմպիական հավաքականի նախկին ֆուտբոլիստն ինքնասպանություն է գործել

Սերբիայի օլիմպիական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միլյան Մրդակովիչը ինքնասպանություն է գործել: Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլիստի նախկին ակումբի` սերբական Վոյվոդինայի կայքը: 

Ֆուտբոլիստի մահը հաստատել են նաև ոստիկանները, որոնց կանչել է Մրդակովիչի ընկերուհին: Տեղեկացվում է, որ նրանք միասին բնակարան էին վարձել Բելգրադում: Մայիսի 6-ին ֆուտբոլիստը դարձել էր 38 տարեկան:

Մրդակովիչը խաղացել է Սերբիայի հավաքականում 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերում: Խաղացել է նաև Սերբիա և Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականում:

Ակումբային մակարդակով սերբ ֆուտբոլիստ հայտնի էր իր ելույթներով Խարկովի «Մետալիստ»-ում, ավստրիական «Ռեդ Բուլ»-ում, Թել Ավիվի «Մակքաբի»-ում և պորտուգալական «Վիտորիա»-ում: Չինական «Շանդուն Լունեն» ակումբի կազմում դարձել է երկրի չեմպիոն: