25.05.2020 12:49

Կորոնավիրուսն աշխարհում

Կորոնավիրուսն աշխարհում

Իտալիայում շուտով կբացվեն մարզական կենտրոններն ու լողավազանները։

Հունիսի 15-ից բացվում են կինոթատրոնները, իսկ հուլիսի 3-ից Իտալիայի բնակիչներին կթույլատրվի տեղաշարժվել շրջանների միջև։

Չեխիայում բժշկական դիմակ կրելը փողոցներում կդադարի պարտադիր լինել՝ սկսած մայիսի 25-ից, պայմանով, որ պահպանվի ֆիզիկական հեռավորությունը։ Բայց պարտադիր կլինի դիմակ դնելը հասարակական տրանսպորտում, խանութներում և օֆիսներում։

ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան նախազգուշացրել է, որ երկրում Covid-19-ի հետ կապված իրավիճակը կարող է նշանակալի կերպով վատթարանալ։ ՀԱՀ-ում արձանագրվել է վարակվածության ավելի քան 22 հազար դեպք, և դրա մեկ երրորդը՝ վերջին շաբաթվա ընթացքում։ Այնուհանդերձ, իշխանությունները մտադիր են շարունակել կարանտինի աստիճանական մեղմացումը։

New York Times-ը առաջին էջում հրապարակում է ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների (արդեն գրեթե 100 հազար) անվանական ցուցակը՝ անուններից յուրաքանչյուրի մոտ նշելով այդ մարդուն բնորոշ որևէ հատկանիշ, այսպես՝

«Ռոմի Քոեն, 91 տարեկան, Նյու Յորք։ Գեստապոյից փրկել է հրեական 56 ընտանիքների։

Էյփրիլ Դանն, 33 տ․, Լոս-Անջելես։ Ակտիվորեն հանդես է եկել ի պաշտպանություն հաշմանդամների իրավունքների։

Ալան Մեռիլ, 69 տ․,  Նյու Յորք։ Հանրահայտ I love Rock N Roll երգի հեղինակը» և այլն։

Փոխանցում է BBC-ն։