25.05.2020 13:50

Կորոնավիրուս․ ԱՄՆ-ը փակել է Բրազիլիայի հետ հաղորդակցությունը

Կորոնավիրուս․ ԱՄՆ-ը փակել է Բրազիլիայի հետ հաղորդակցությունը

Կիրակի օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ արգելվում է օտարերկրացիների մուտքը ԱՄՆ, եթե նրանք ամերիկյան սահմանը հատելուց երկու շաբաթ առաջ այցելել են Բրազիլիա։

Այս արգելքը սահմանվել է այն բանից հետո, երբ Բրազիլիան երկրորդ տեղն զբաղեցրեց աշխարհում՝ կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշներով։

Դրանից առաջ ԱՄՆ մուտքի արգելքը գործում էր Չինաստանից, Իրանից, Շենգենյան գոտու երկրներից, Բրիտանիայից և Իռլանդիայից ժամանող զբոսաշրջիկների նկատմամբ։

Այնուհանդերձ, ԱՄՆ-ի և Բրազիլիայի միջև ապրանքաշրջանառությունը շարունակվում է նույն ծավալով, նշել են ԱՄՆ իշխանությունները։

Փոխանցում է BBC-ն։